copy image url
Ավելին 4 տարի առաջ - 09:26 05-08-2021

Մոսկվայում հայրը երեխային գցել է հինգերորդ հարկից ու դիմել փախուստի

Մոսկվայում տղամարդը հինգ տարեկան երեխային գցել է հինգերորդ հարկից։ Այս մասին հայտնում է Telegram-ի 112 ալիքը:

Պարզաբանվում է, որ երեխան ողջ է մնացել: Նախնական տվյալներով՝ հայրը՝ 24-ամյա Լեոնիդ Կուդրյավցևը, հարբած է եղել: Հավանաբար վեճի ժամնակ երեխային գցելուց հետո նա փախել է։ Վերջինիս գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, ոստիկանությունը այժմ փնտրում է նրան:

Հարազատները հաղորդել են, որ երեխայի մայրը տանը չէ, նա այլ քաղաքում է:

«Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Շումիլովի փողոցում անչափահասի բարձրությունից ընկնելու մասին», - ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ շտաբի մամուլի ծառայությունից:

Մայրաքաղաքի դատախազությունը միջադեպի կապակցությամբ ստուգումներ է սկսել: Վարչությունից պարզաբանել են, որ տուժած երեխան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզում հայրը պատահաբար սպանել է իր մեկ տարեկան որդուն՝ վրաերթի ենթարկելով նրան:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել