Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 14:35 22-02-2026

Տասնյակ հայկական բեռնատարներ մնացել են Վրաստանում․ վարորդները՝ անելանելի վիճակում

Oragir.News-ին դիմած վարորդներից մեկը պատմում է, որ տասնյակ հայկական բեռնատարներ արդեն մի քանի օր է՝ կանգնած են Վրաստանի տարածքում և չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Հայաստան։

Հակոբ Հակոբյանի պատմելով` վրացական կողմը առանց հստակ բացատրության արգելել է նրանց տեղաշարժը՝ պահանջելով սպասել։ Վարորդները հայտնվել են փակուղում․ ոչ կարողանում են առաջ շարժվել, ոչ էլ ստանում են հստակ պատասխան՝ ինչու են կանգնեցվել, և որքան ժամանակ է տևելու սահմանափակումը։ Ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացրել թե՛ վարորդների, թե՛ բեռների սեփականատերերի համար։

Oragir.News-ին դիմած մեկ այլ վարորդ էլ նշում է, որ փետրվարի 12-ից ստիպված գիշերում են մեքենաներում, սննդի և կենցաղային պայմանները սահմանափակ են։ Նշենք, որ այս պահին հայտնի չէ, թե ինչն է դարձել սահմանափակման պատճառը և երբ կկարգավորվի խնդիրը։

Վարորդներն ու բեռնափոխադրող ընկերությունները ակնկալում են, որ Հայաստանի համապատասխան կառույցները կհստակեցնեն իրավիճակը և քայլեր կձեռնարկեն խնդրի շուտափույթ լուծման համար։

Տեսանյութ։