Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կախված եղել․ Armlur.am
Օրերս արտառոց դեպք է եղել Արմավիրի մարզում։
Armlur.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի բանտ տանող ճանապարհին առկա է ցուցանակ, որի վրա գրված է «Արմավիրի ՔԿՀ»։ Եվ ահա, ցուցանակի վրա օրերս քաղաքացու մարմին է կախված եղել։
Քաղաքացին ինքնասպան է եղել՝ ցուցանակի վրա կախվելու միջոցով, թե այլ հանգամանքներում է հայտնվել ցուցանակի վրա, կպարզի քննությունը։