copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 15:59 21-02-2026

Շենգավիթում բախվել են Toyota RAV4-ն ու Jeep Compass-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատյաց պողոտա - Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ անչափահասը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Jeep Compass»-ը գլխիվայր շրջվել է և դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական ջոկատներւց մեկի փրկարարները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ամենից շատ դիտված