Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 13:00 20-02-2026

Մինուս 604 մլրդ դրամ․ ինչի համար են միլիոնների պարգևավճար ստացել Նիկոլ Փաշինյանն ու մյուս նախարարները

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն հաստատվել է 604 մլրդ դրամ դեֆիցիտով։ Այսինքն՝ պետության ծախսերը զգալիորեն գերազանցում են եկամուտներին։ Պաշտոնական թվերով՝

Եկամուտներ՝ մոտ 2 տրլն 837 մլրդ դրամ
Ծախսեր՝ մոտ 3 տրլն 441 մլրդ դրամ
Դեֆիցիտ՝ մինուս 604 մլրդ դրամ։



Այս թվերը նշանակում են մեկ պարզ բան․ պետությունը կամ պարտք է վերցնում, կամ լրացուցիչ ֆինանսական բեռ դնում տնտեսության վրա՝ ծածկելու համար այդ տարբերությունը։

Բայց հենց այստեղ էլ առաջ է գալիս ամենահակասական իրականաությունը․ դեֆիցիտ ունեցող բյուջեի պայմաններում իշխանությունները չեն հրաժարվել շռայլ պարգևավճարներից։ Հենց այս բյուջեի շրջանակում միլիոնավոր դրամների պարգևավճարներ են հատկացվել բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարարներին։

Հարցը պարզ է․ եթե բյուջեն դեֆիցիտով է աշխատում, ապա ինչպե՞ս են հիմնավորվում միլիոնների պարգևատրումները։ Սա արդեն միայն թվերի հարց չէ։ Սա հանրային վստահության հարց է։ Երբ բյուջեն դեֆիցիտային է, յուրաքանչյուր ծախս դառնում է քաղաքական և բարոյական պատասխանատվության թեմա։ Եվ եթե 604 մլրդ դրամի «մինուսը» տնտեսական ցուցանիշ է, ապա միլիոնավոր պարգևավճարները՝ քաղաքական որոշում։

Ամենից շատ դիտված