Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:33 20-02-2026

ՔՊ-ականները պարեկ են ծեծում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Գյուլագարակի համայնքապետի տեղակալ, ՔՊ-ական Արմեն Մարիկյանն իր ընկերների հետ 2023 թ. հունիսի 4-ին ծեծի էր ենթարկել Ստեփանավանի Դենդրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին: Դատալեքսից տեղեկացանք, որ Մարիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, «2023 թ. հունիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում գտնվելով ոչ սթափ վիճակում, ընկերների՝ Արմեն Մուրադյանի, Աշոտ Մուրադյանի եւ Մարատ Սուքիասյանի հետ «Դենդրոպարկ» կոչվող բուսաբանական այգի բարձրացող ճանապարհին խոչընդոտել է ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների կողմից իրականացվող աշխատանքներին, հնչեցրել են սպառնալիքներ եւ նրանց նկատմամբ գործադրել բռնություն, որից հետո Աշոտ Մուրադյանը դիմել է փախուստի»: Գործը դատաքննության փուլում է:

Մեկ այլ քրեական գործով էլ է Մարիկյանն անցել․ չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք եւ գտնվելով ոչ սթափ վիճակում, մեքենա է վարել։ Նրան առաջադրվել է մեղադրանք, եւ պատիժ է նշանակվել տուգանք՝ 340 հազար ՀՀ դրամի չափով: Սակայն բոլոր ՔՊ-ականները չէ, որ պատժվում են նմանատիպ արարքների համար․ ամիսներ առաջ Արմավիրի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին պարեկին ծեծելու համար ձերբակալվել եւ ազատ արձակվել։ Պարեկին ծեծելու դեպք է եղել նաեւ Շիրակի մարզում: Այս աղմկոտ պատմության «հերոսն» էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն է, որը վերջերս է ազատվել աշխատանքից: Նա 2017-ին եւս մեկ քրգործով հայտնվել էր դատարանում՝ մեղադրյալի աթոռին, ուստի այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 297-րդ հոդվածով` խուլիգանության, եւ 452-րդ` պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու համար:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին