Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 21:11 19-02-2026

Խաղամոլությունը Հայաստանում աճել է. ամսական շուրջ 30 միլիարդի խաղադրույք է արվում․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Վերջին տարիներին խաղամոլությունը Հայաստանում աճել է բառացիորեն երկրաչափական պրոգրեսիայով։ Խաղամոլությունը այսօր վերածվել է զանգվածային երևույթի։ Մեր երկրում ամսական շուրջ 30 միլիարդ դրամի խաղադրույք է արվում։ Սա պարզապես թիվ չէ․ սա լուրջ ահազանգ է։

Խաղադրույքների անսահմանափակ աճը հատկապես ազդում է երիտասարդների վրա՝ ձևավորելով արագ շահույթի վտանգավոր մշակույթ, որտեղ աշխատանքը, կրթությունը և հետևողական զարգացումը մղվում են երկրորդ պլան։ Երբ հաջողությունը ներկայացվում է որպես պատահական շահում, խաթարվում է արժեքային համակարգը։ Սա երկարաժամկետ սպառնալիք է պետության համար։

Եթե չենք ցանկանում, որ խաղամոլությունը դառնա լուռ համաճարակ, անհրաժեշտ է անհապաղ, համակարգային և հետևողական արձագանք։ Լուծումը մեկն է. Հայաստանում պետք է արգելվի բուքմեյքերական գործունեությունը, պետք է արգելվեն խաղադրույքները։
Հակառակ դեպքում մենք վտանգում ենք մեր հասարակության ապագան»։