Ըստ էության 6 ամիս առաջ - 21:30 19-02-2026

Ըստ էության․ Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր են դնում ՀՀ տակ․ Նաիրի Սարգսյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ-իրավաբան Նաիրի Սարգսյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրություններին մասնակցելու, դաշինք կազմելու, մրցակիցների, քաղաքական ուժերի, որոնց հետ չեն համագործակցի, եկամուտների համընդհանուր հայտարարագրման, կարգի փոփոխության և դրա հետևանքով առաջացած խնդիրների, վերարտադրվելու դեպքում իշխանության կոշտ քայլերի անցնելու և քաղաքացիներին տուգանելու, եկամուտների համընդհանուր հայտարարագրման քաղաքականության բյուջեի եկամուտների վրա ազդեցության, իրենց առաջարկած այլընտրանքային մոդելի, ներկայիս իշխանության տնտեսական քաղաքականության ամենամեծ ձախողման, Հայաստանի տնտեսական ինտեգրացիոն առաջնահերթությունների վերանայման, Ադրբեջանից բենզինի ներկրման և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Ադրբեջանում արտադրված բենզինը նույնիսկ չի բավարարում Ադրբեջանը ներքին պահանջարկին, ուր մնաց արտահանում իրականացնի: Այսինքն Ադրբեջանը այստեղ վերավաճառողի դերում է լինելու: Եվ այո, քաղաքական պայմանավորվածություն է ադրբեջանական անվան տակ ներկրված բենզինի ցածր սակագինը,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ որևէ գերտերության աջակցությունը ստանալով նոր ռումբեր ես դնում Հայաստանի Հանրապետության տակ։ Նա պնդեց, որ կարճաժամկետում հնարավոր էր 50 000-ով բարձրացնել թոշակները, սակայն չի արվել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում