copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:58 31-08-2022

Սասունցի Դավիթ կայարանի գնացքներում ռումբեր են դրված․ քաղաքացիները տարհանվել են

Օգստոսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմանում ՀՀ ոստիկանության և ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ օպերատիվորեն ժամանել են փրկարարներ, սակրավորներ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շապօգնության բժիշկների հերթապահ խմբերից։

Այս պահին քաղաքացիները տարհանվել են, և կատարվում են որոնողական աշխատանքներ։ Տեղում են նաև Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում