Արտաքին 4 տարի առաջ - 11:20 24-03-2022

Ռուսաստանը ֆոսֆորային ռումբեր է կիրառում. Լուգանսկի մարզի ղեկավար

Լուգանսկի մարզի ղեկավարության հաղորդմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական կողմի հարվածների զոհ է դարձել չորս մարդ, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Եվս վեց մարդ վիրավորվել է։
Ավելի շատ զոհեր կարող են լինել Ռուբեժնիում, որտեղ, ըստ Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի, ռուսական ուժերը ֆոսֆորային ռումբեր են նետել։
«Իրավիճակը շատ բարդ է Ռուբեժնիում, որտեղ մարտեր են ընթանում հենց քաղաքում։ Ըստ հաստատված տեղեկությունների, ունենք չորս զոհ, որոնցից երկուսը երեխաներ են, նաև վեց վիրավոր»,- ասել է Գայդայը։
Նաև, ըստ վարչակազմի ղեկավարի, մեկ օրվա ընթացքում մարզում վնասվել կամ հիմնովին ավերվել է 23 բնակելի շենք՝ 10 բարձրահարկ և 13 առանձնատուն։
Մարզի ավելի քան 100 հազար բնակիչ մնում է առանց էլեկտրականության։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում