Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:15 18-02-2026

Աջափնյակը այսօր մարտադաշտի է վերածվել. կրակոցները ողբերգական ավարտ են ունեցել

Այսօր մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Հայտնի է նաև մահացածի ինքնությունը. նա Երևանի բնակիչ 45-ամյա Արսեն Վարդանյան է։

Կրակոցների հետևանքով վիրավորված 6 քաղաքացի այժմ վերակենդանացման բաժանմունքում է, վիրահատվածները՝ ևս։ 3 վիրավորների վիրահատությունն արդեն ավարտվել է:

ՆԳՆ-ից հայտնել են, որ իրավապահների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։

Oragir.News-ը ներկայացնում է ուշագրավ ու նոր կադրեր՝ ողբերգական միջադեպի վայրից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա