Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 14:14 18-02-2026

Մենք իրատեսական ենք համարում պետական, ոչ մասնավոր բուհերում ունենալ անվճար կրթություն. Մենուա Սողոմոնյան

Ժամանակակից աշխարհում անվտանգությունը սկսվում է ոչ այնքան խրամատից, որքան դասասենյակից: Մենք կվերակենդանացնենք գիտությունը՝ 5 տարվա ընթացքում քայլ առ քայլ եռապատկելով պետական հատկացումները՝ գիտությանը» - այս մասին հայտնել է «Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանը:

«Այսօր մեր գիտությունը գտնվում է կրիտիկական մի կետում, որից անդին՝ անդառնալի քայքայում է: Գիտական համակարգի վերարտադրման ու պահպանման համար և պետության կարիքների սպասարկման համար մեզ անհրաժեշտ է առնվազն 7000 գիտաշխատող, մինչդեռ մենք ունենք 3000-ը, բայց սա միակ խնդիրը չէ: Խնդիր կա նաև սերնդափոխության հետ կապված. մեր գիտաշխատողների 40 տոկոսից ավելին 65 և ավելի տարիքի են: Այսպես է, որովհետև միջին տարիքի գիտնականը, ով ունի էներգիա, փորձառություն, բայց դրան գումարած՝ նաև ընտանիք պահպանելու հանձնառություն, ստեղծված վարձատրության պայաններում չի կարող արդյունավետ լինել համակարգին»:

Մենուա Սողոմոնյանը կարևորեց նաև բուհերում անվճար կրթությունը՝ նշելով, որ իրատեսական են համարում պետական, ոչ մասնավոր բուհերում անվճար կրթություն ունենալը: Խոսելով նաև դպրոցների մասին, կուսակցության վարչության նախագահը նշեց, որ դպրոցը բիզնես պրոյեկտ չէ, այն ռազմավարական ուղի է ու ճանապարհային քարտեզ:

«Այսօր մարզերում, հատկապես՝ Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում, ունեն 100-ից պակաս աշակերտներ: Եվ քանի որ այս իշխանությունները շեմ են սահմանել, որ 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները միավորվում են, 260 դպրոց այսօր կանգնած է փակման առաջ. սա կործանարար մոտեցում է»:

«Մենք կրթությունը կդարձնենք 11-ամյա և աշակերտներին ու իրենց ընտանիքներին կազատենք կրկնուսուցման գերությունից: 15 տարի մեր հասարակությունը բողոքում է 12-ամյա կրթությունից: Մենք պետք է քաջություն ունենանք խոստովանել, որ 12-ամյա կրթության ծրագիրն իրեն չի արդարացրել, դա միայն ֆինանսական և ժամանակի կորուստ է», - նշեց Մենուա Սողոմոնյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան