Ներքին 6 ամիս առաջ - 13:42 18-02-2026

Պետք է լինենք սուր ու երկար փշերով ոզնի, որի հետ պետք է միայն խաղաղություն դրսևորել. Քերոբյան

Մենք զինվորական ծառայությունը գրավիչ ու պատվաբեր ենք դարձնելու: Պարզեցնելու ենք ատեստացիայի համակարգը: Զորացրված և պահեստազորում գտնվող զինծառայողների համար ներդնելու ենք քաղաքացիական մասնագիտական վերապատրաստման դասընթացներ» - այս մասին ասել է Ավետիք Քերոբյանը:

Նրա խոսքով՝ «Հայկական քվե»-ն արդիականացնելու է Զինված ուժերը, ներդնելու է ռազմական կրթական ծրագրեր:

«Զինվորը պետք է ոչ թե սովորի զրկանքների դիմանալ, այլ կառավարել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ռազմական տեխնիկա: Ռազմավարական զպումը խաղաղություն ապահովելու լավագւոյն միջոցներինց է: Մեր նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքում թշնամուն հասցնել ոչ վերականգնելի կորուստներ» - ասաց Ավետիք Քերոբյանը:

Նա համեմատությամբ բացատրեց՝ ինչպիսին են ուզում դարձնել Հայաստանը:

«Մենք պետք է լինենք այն ոզնին, որն ունի սուր և երկար փշեր և որի հետ պետք է միայն խաղաղություն դրսևորել: Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամին պետք է երկար մտածի ու հրաժարվի այդ մտքից»:

Ավետքի Քերոբյանը նշեց, որ հատուկ ուշադրություն են դարձնելու քաղաքացիական պաշտպանությանը:

«Բոլոր բնակավայրերում ստեղծելու ենք անվտանգ, ապահով կացարաններ, սննդի, ջրի վառելիքի և այլ պաշարներ: Անվտանգությունը այսօր առանցքային դեր ունի երկրի համար», - նշեց Քերոբյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը