copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 19:52 16-02-2026

Ռուսաստանը ցանկանում է «ընդլայնել փոխշահավետ հարաբերությունները» Վրաստանի հետ. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է «ընդլայնել փոխշահավետ հարաբերությունները» Վրաստանի հետ։

Գալուզինը ռուսական կառավարական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ «Վրաստանի ներկայիս կառավարությունը ձգտում է վերականգնել երկրի ինքնիշխանությունը»։

«Մենք պատրաստ ենք խորացնել ռուս-վրացական կապերը»,- ասել է Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը 2025 թվականին աճել է։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի հետ համագործակցությունը Վրաստանի աննախադեպ տնտեսական աճի հիմնական գործոններից մեկն է»։

Աղբյուրը՝ Aliq.ge

Ամենից շատ դիտված