copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 23:51 15-02-2026

ՔՊ-ական Տաթևիկը խորհուրդ է տալիս կարդալ իր սիրելի գրքերից Հեսսեի «ՄԻԱՅՆԱԿ գայլ»-ը, որը գոյություն չունի

Արևելագետ Դավիթ Վարդազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ԲԻՖՇՏԵՔՍ ՍՐԲԱԶԱՆ ԿՈՎԵՐԻ ՄՍԻՑ*.
ասք տգետ ավագանու մասին

ԿԳՄՍ֊ն ջնջեց իր իսկ տեսանյութը, որում ՔՊ֊ի սրտի դերասանուհի Տաթևիկը գրքեր ա խորհուրդ տալիս` Գրքի օրվան ընդառաջ։

Այո, իշխանական ավագանի** էդ գործիչը (համատեղությամբ նաև դերասանուհի), ոչ միայն հայտնվում ու գովում ա, օրինակ,իշխանության տրանսպորտային բարեփոխումները , այլև... մի այլ կարգի իրանից գոհ` գրքեր խորհուրդ տալիս։ Ընդ որում` գոյություն չունեցող։

Էդպես` ԿԳՄՍ֊ի հոլովակում ավագանի / ՔՊական Տաթևիկը խորհուրդ ա տալիս կարդալ իր սիրելի)) գրքերից Հեսսեի... «ՄԻԱՅՆԱԿ գայլ»֊ը։

Ու մի ամբողջ ԿԳՄՍ֊ում մեկը չկա, որ սրան ասի` որ նման գիրք առնվազն գոյություն չունի...
Ասենք հասկացանք յուրային ա` բոլոր բոլոր մտավորականներից իրեն եք ընտրել, որ գիրք խորհուրդ տա Բայց, անտերը, հո տգիտության մարաթոն չի՞ ձեր մոտ։

Համապատասխան նկատառում հայտնելուց հետո ԿԳՄՍ֊ն հեռացրել ա ավագանի Տաթևիկին` իր խորհուրդներով հանդերձ։

Սա մեկ այլ զավեշտ հիշացրեց` 2022֊ից։ Սույն արտիստուհին եկել էր Աբովյան քաղաքի սմարթ֊գրադարան` մարզային բնակչության հետ մշակութային հանդիպման։ Բայց կեսից արդեն խրտնացնում էր։ Նա մասնավորապես նշեց, որ "զզվում ա եվրեներից", բայց նրանք օրինակ լավ կինոներ են հանում:

Հետաքրքիր ա` ինչ կանի Ժաննա Անդրեասյանի իսրայելցի գործընկերը, որի հետ նա վերջերս ջերմ ձեռքսեղմում ունեցավ, երբ տեսնի թե ինչ լայն մտահորիզն ունեն նախարարի մտերիմները, և թե նախարարությունը իրենց հարթակներում ում ա տեղ տալիս։

Այ այ այ։

* վերնագիրը` ըստ ամերիկյան հայտնի գրական շարքի
** ըստ մամուլի` ավագանի է/ր, ըստ իրեն ու իրանց շրջանակներում տարածված (անհիմն) կարծրատիպի` բարձր շրջանակներում շատ ազդեցիկ դեմք ա

Մեր դերասանուհիների ինտելեկտուալ նկրտումները շատ հետաքրքրական են, երկար կարելի ա "լռվել", բայց դուք ասեք հաջորդը ո՞ր "սրբազան կով" մտավորականից "բիֆշտեքս" սարքեմ։

Ընդունվում են համապատասխան հայտեր»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից