copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:29 15-02-2026

Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով։ Ոմանք զարմացած են, ոմանք տարակուսած, ոմանք կայֆ են բռնում հայերի վրա։

Դե ինչ, մենք էլ ենք կարող կայֆ բռնել արևմտյան քաղաքակրթության արժեքների, սկզբունքայնության, օրենքի իշխանության, MAGA շարժման “քրիստոնեական” արժեքների վրա, երբ տեսնում ենք, թե ինչպես են աջակցում Մոլագարին։

Հ.Գ. Աբդուլ Համիդի Զուլումի (հայերի կոտորածների, որոնք սկսվեցին Զեյթունի ապստամբությունից հետո), պատճառներից մեկը արևմտյան, հիմնականում ֆրանսիական պարտքերի մարումից Օսմանյան կայսրության հրաժարումն էր` կառավարությունն ուղղակի ի վիճակի չէր։

Երբ հայ հեղափոխականների, որոնք փոխկապակցված էին արևմտյան ծառայությունների հետ, ապստամբության հետեւանքով սկսեցին կոտորել հայ բնակչությանը, ֆրանսիական մամուլը լի էր խեղճ հայերի ու թուրքական վայրագությունների մասին նյութերով։ Սակայն, երբ Ստամբուլը վերստանձնեց իր պարտավորությունները, մամուլը մոռացավ հայերի դժբախտությունների մասին, գործարքն արդեն կայացել էր։

Հ.Գ. Պետք է վերջացած հիմար լինել, որպեսզի միջազգային հարաբերությունների առումով հավատալ ինչ -որ արժեքների, պայմանագրերի ու սկզբունքների, առավել եւս, որ մեր աչքի հերթական անգամ օգտագործում, ու հետո զոհաբերում են քրդերին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել