Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 19:54 13-02-2026

Ես թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին․ Փաշինյան

Ես թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն։

Այս մասին ՔՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,– նշել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև սպառնացել է Սփյուռքի ներկայացուցիչներին. «Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք այլ կողմ, զգուշացրել ենք, չեք լսել, կզգաք դուք»։