Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:22 13-02-2026

Հայկ Կոնջոյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում։

Գործի ընթացքը և մեղադրանքը

Ըստ պաշտոնական տեղեկության, փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է 25.12.2009 թ․-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից։ 28.12.2009 թ.-ին որոշում է կայացվել Ավետ Կոնջորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով)։

Դատարանի վճռում արձանագրված է, որ մեղադրյալները գործել են «նախնական պայմանավորվածությամբ» և «խաբեությամբ հափշտակել են» տուժողի գումարները։

Մասնավորապես, դատական ակտում նշվում է, որ գումարը պահանջվել է՝ «բնակարանի վաճառելու պատրվակով» և «չարաշահելով Ա. Մկրտչյանի վստահությունը»։

Մեղքի ընդունում՝ դատարանում

Գործը քննվել է արագացված կարգով։ «Դատալեքս»-ում հրապարակված դատական ակտում բառացի նշված է, որ ամբաստանյալ Ավետ Կոնջորյանը հայտարարել է.

«Միջնորդությունը ներկայացրել եմ կամավոր, խորհրդակցել եմ պաշտպանիս հետ, գիտակցում եմ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն ինձ պարզ է, համաձայն եմ մեղադրանքի հետ և ինձ մեղավոր եմ ճանաչում լիովին»։
(աղբյուր՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ)

Այսինքն՝ մեղադրանքը ոչ միայն առաջադրվել է, այլև ամբողջությամբ ընդունվել է ամբաստանյալ Կոնջորյանի կողմից։

Դատավճիռը

17.06.2010 թ․-ին դատարանը Ավետ Կոնջորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար և նշանակել 4 տարվա ազատազրկում։

Հաշվի առնելով նախնական կալանքը՝ վերջնական պատիժը սահմանվել է 3 տարի 6 ամիս 8 օր։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 3 տարվա փորձաշրջան, իսկ կալանավորումը վերացվել է դատարանի դահլիճում։
(աղբյուր՝ «Դատալեքս»)

«Ժողովուրդ»-ի փորձը՝ ստանալ պարզաբանում

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը կապ է հաստատել Ավետ Կոնջորյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել դատական գործը, մեղքի ընդունման հանգամանքը և ներկայիս դիրքորոշումը։ Սակայն նա հրաժարվել է խոսել և որևէ պարզաբանում չի ներկայացրել։

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է Հայկ Կոնջորյանի գույքային ձեռքբերումներն՝ մասնավորապես առանձնատան գնի և եղբոր հետ կապի մասով։

Փաստերը՝ հղումներով

• Նյութը, ըստ «Հետք» հետաքննող կայքի՝ նշում է, որ Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս, 7/19 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Հայկ Կոնջորյանին և նրա կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին․ նրանք այն ձեռք են բերել 2024 թվականի հուլիսին՝ 54 մլն դրամով, որը զգալիորեն ցածր է շուկայական արժեքից։

• Ըստ նույն աղբյուրի՝ բնակելի տան իրական շուկայական արժեքը հաշվարկված է մոտ 75 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ գինը, որով այն գնել է պատգամավորը, մոտ 21.6 մլն դրամով ցածր է սույն շուկայական գներից։ Այս դրվագը Կոնջորյանը մի քանի անգամ, իհարկե, հերքել է:

• Աղբյուրները նշում են նաև, որ առանձնատունը վաճառող ընկերությունը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ, ունի կապեր Կոնջորյանի ընտանիքի հետ․ այդ ընկերության տնօրենն է Ավետ Կոնջորյանը, ում մասին հիշատակվում է նաև «Դատալեքս»-ում կատարված՝ խարդախության քրեական գործի մեջ։

• Այժմ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Հայկ Կոնջորյանի գնված առանձնատան հարցը. հուսանք՝ երբոր խոշոր չափերի խարդախության դրվագը չի շրջանցվի այս դեպքում՝ հատկապես, որ ՔՊ խմբակցության ղեկավարի կողմից գնված առանձնատան կառուցապատողի հետ Կոնջորյանի եղբայրը առնչություն ունեցել է, ինչի մասին հայտնել է ինքը՝ Կոնջորյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված գրավոր պարզաբանման մեջ»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին