Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:42 12-02-2026

Սահմանամերձ Արդենիսը մեկուսացված է․ 2 օր առանց ջրի, ճանապարհները՝ ձյան տակ

Շիրակի մարզի սահմանամերձ Արդենիս գյուղը փաստացի մեկուսացված է։ Երկու օր է՝ բնակիչները զրկված են ջրից, իսկ դեպի գյուղ տանող ճանապարհները մետրերով տեղացած ձյան պատճառով փակ են։

Գյուղացիների խոսքով՝ ձյան առատ տեղումները կաթվածահար են արել գյուղի բնականոն կյանքը։ Տրանսպորտը չի աշխատում, մեքենաները չեն կարողանում մուտք գործել գյուղ, իսկ բնակիչները ստիպված են սեփական ուժերով մաքրել բակերն ու փողոցները։

Խնդիրն առավել սուր է դարձել ջրամատակարարման դադարեցման պատճառով։ Երկու օր շարունակ գյուղում խմելու ջուր չկա։ Բնակիչները ջուր են հայթայթում հալված ձյունից կամ պահեստավորված պաշարներից։

Սահմանամերձ բնակավայրում սա ոչ միայն կենցաղային, այլև անվտանգության խնդիր է ստեղծում։ Գյուղացիները մտահոգ են հատկապես տարեցների և փոքր երեխաների համար։ Բուժօգնության անհրաժեշտության դեպքում գյուղից դուրս գալը գրեթե անհնար է։

Պաշտոնական կառույցներից դեռևս հստակ տեղեկատվություն չկա, թե երբ կվերականգնվի ջրամատակարարումը և երբ ամբողջությամբ կմաքրվեն ճանապարհները։ Սահմանին մոտ գտնվող Արդենիսում մարդիկ ասում են՝ ամեն ձմեռ նույն խնդիրն է, բայց այս անգամ իրավիճակը հատկապես ծանր է։ Նշենք նաև, որ Արդենիսում ավելի քան 15 խոզ սատկել է։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից