Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 15:18 12-02-2026

Ձեզ մոտ նախընտրական քասթինգ է՝ ինչքան ուժեղ կհայհոյեն ՀՅԴ-ին. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

«Այս վեճի մեջ, ի վերջո, պետք է կարողանանք բացահայտել, թե գործող իշխանությունը որքան մանիպուլյացիաներ է անում ու ինչ կեղծիքներ է տարածում: Զարմանալի չէ, որ ՔՊ-ականները չգիտեն Դաշնակցության գաղափարախոսությունն ու նպատակները, բայց զարմանալի էր, որ դրա մասին չգիտի Հակոբ Հակոբյանը» - այս մասին ԱԺ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Գործող իշխանությունը, որի կառավարման հետևանքները մենք տեսնում ենք՝ կորսված Արցախ, կորսված հույսեր, ավերված եկեղեցիներ, բանտարկված հայեր՝ Բաքվի բանտում, այս ամբիոնից մեզ մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, բայց մոռանում են, որ գլխավոր տապալողները հենց իրենք են: Կարո՞ղ եք ասել՝ ինչու եք Սահմանադրությունը ոտնակոխ անում ամեն օր», - ասաց Մինասյանը:

«Ձեր նպատակն ամեն գնով իշխանության մնալն ու իշխանության բարիքներից օգտվելն է: Ձեզ համար չկա հայրենիք, չկա պետություն: Դրանք այն հասկացություններն են ձեզ համար, որոնք դուք օգտագործում եք ձեր իշխանությունը պահելու համար»:

Մինասյանը նշեց, որ այս նիստի ընթացքում ՀՅԴ-ի հասցեին հնչեցին ամենաանհեթեթ մեղադրանքները:

«Այնքան անհեթեթ մեղադրանքներ հնչեցին կուսակցության հասցեին, որ դա վերագրում եմ մի բանի, որ ձեզ մոտ նախընտրական քասթինգ է՝ ինչքան ուժեղ կհայհոյեն ՀՅԴ-ին» - նշեց Արծվիկ Մինասյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան