Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:15 12-02-2026

Ինչպես Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Դեռ շաբաթներ առաջ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի հիմնած ուժը կոչվելու է «Ուժեղ Հայաստան», բայց վարչապետի թեկնածուի հարցում թիմը դժվար ընտրության առաջ է կանգնած: Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ դե ֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։

Բանն այն է, որ «Մեր ձեւով»-ում հասկանում են՝ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, եւ հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը իշխանափոխությանը։ Բայց եթե նրա թեկնածությունն առաջ բերելն այս փուլում անհնարին է, իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։ Երեկ կայացավ կուսակցության հիմնադիր համագումարը, նախագահ ընտրվեց Սամվել Կարապետյանը, տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետի թեկնածուն էլ է Սամվել Կարապետյանը։ Իսկ այսօր Մարզահամերգայինում կուսակցության պրեզենտացիայի ժամանակ կհայտարարվի վարչապետի իրենց թեկնածուի անունը: Ըստ ամենայնի, կասվի՝ ընտրություններում հաղթելուց հետո առաջին քայլը լինելու է Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունը՝ պատգամավորների 2/3-ի նախաձեռնությամբ։ Հոդվածը սահմանում է, որ կառավարության անդամին նույն պահանջներն են ներկայացված, ինչ պատգամավորին: Իսկ 202-րդ հոդվածում չի նշվում, որ 148-ը կարող է փոխվել հանրաքվեով, այսինքն` այն կարող է փոխել նաեւ ԱԺ-ն։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին