copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:52 11-02-2026

Մարտից դիվանագիտական ​​անձնագրով հնարավոր չի լինի մուտք գործել ԵՄ տարածք

Եվրամիության անդամ պետությունները կողմ են քվեարկել վրացական դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատականացման կասեցմանը։

Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի գրասենյակի խմբագիր Ռիկարդ Իոզվիակն է տարածել X սոցիալական հարթակում։

Իոզվիակի փոխանցմամբ՝ որոշմանը դեմ են քվեարկել միայն Հունգարիան ու Սլովակիան։
Նրա իսկ տեղեկությամբ՝ ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի մարտի սկզբին։

«Եվրամիության անդամ պետություններն աջակցել են Վրաստանի դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատականացման կասեցմանը։ Դեմ են եղել միայն Հունգարիան և Սլովակիան։ Որոշումը կգործի մարտի սկզբից»,- գրել է Իոզվիակը։

Aliq.ge

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից