Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:58 11-02-2026

Խայտառակ իրավիճակ՝ Արգիշտի փողոցում. ՆԳՆ-ն կիսվո՞ւմ է Ավինյանի հետ

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Արգիշտի փողոցում ստեղծված խայտառակ իրավիճակը, որը իշխանությունների ձախողված կառավարման և անտարբերության հերթական վկայությունն է:

Բանն այն է, որ Արգիշտի փողոցում նոր հոծ գիծ են գծել, նեղացրել, սակայն այն ջնջվել է, իսկ հին հոծ գիծը՝ մնացել, իսկ այդ հատվածում տեղադրված ճանապարհային նշանը շփոթեցնում է վարորդներին, որոնք դուրս են գալիս միմյանց դեմ հանդիման:

Ուշագրավն այն է, որ ոստիկանները տուգանում են «իրավախախտ» վարորդներին. տրամաբանական հարց է առաջանում՝ ոստիկանությունը կիսվո՞ւմ է Ավինյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: