Ներքին 5 ամիս առաջ - 19:46 11-02-2026

Իրենք որոշեցին, որ թատրոնը հանգիստ պիտի թողնեն․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 11-ին, ամփոփիչ ասուլիսում, պատասխանելով Oragir.News-ի հարցին, հերքեց, որ Գավառի Քալանթարի անվան թատրոնը գտնվում է փլուզման եզրին։

Նշենք, որ թատրոնի գլխավոր ռեժիսորն ու դերասանների մի մասը դուրս են եկել թատրոնից։ Եվ հայտնի չէ, թե ինչպես է շարունակվելու թատրոնի աշխատանքն առաջիկայում։

«Այդ ռեժիսորին, որն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, նշանակել էի ես։ Նրան տվել էի հնարավորություն և ժամանակ, որ զարգացնի մեր թատրոնը։ Ինքը ինձ ներկայացրել է իր տեսլականը։ Իհարկե՝ իր տեսլականն այնքան էլ չէր բավարարում ինձ, բայց եղածից որոշ լավարկում կար։ Մենք իր հետ աշխատել ենք գրեթե 3 տարի։ Այդ ընթացքում միշտ թատրոնում խմորումներ են եղել, միշտ կոնֆլիկտներ։ Միշտ թիմերի են բաժանվել։ Երիտասարդները ավագ սերնդի դերասանների հետ չեն շփվել, փորձել են իրենց չներգրավել իրենց ներկայացումներում։ Նույնն էլ մյուս կողմում»,- ասաց մարզպետը, նշելով, երկու անգամ հանձրարարել, որ այդ խմբերը միավորվեն, համատեղ աշխատանք կազմակերպեն, սակայն արդյունք չի եղել։

Մարզպետը նշեց, որ վերջում, երբ տեսել է, որ թատրոնում այդ խմբերը չեն հաշտվում՝ խիստ միջոց է կիրառել։

«Հասկացա, որ իրենք շարունակում են նույն ոճով աշատանք, իրենց ասացի՝ «Ունեք մեկ շաբաթ ժամանակ․ կա՛մ աշխատում եք մարդավարի, կա՛մ խնդրում եմ՝ թատրոնը հանգիստ թողեք»։ Եվ իրենք որոշեցին, որ իրենք թատրոնը հանգիստ պիտի թողնեն»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին