copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 22:07 10-02-2026

Երբ խոսում են սրտերը. Վաչե Երիցյանի հուզիչ շնորհավորանքն ու սիրառատ կադրերը՝ կնոջ տարեդարձի առթիվ

Այսօր դերասան Վաչե Երիցյանի ընտանիքում առանձնակի տոնական տրամադրություն է. իր տարեդարձն է նշում նրա կինը՝ Սրբուհի Բալայանը։

Վաչեն, ով հայտնի է իր զսպվածությամբ, այս անգամ չի թաքցրել զգացմունքները։ Instagram-ի իր էջում նա կիսվել է կնոջ հետ ջերմ ու անկեղծ լուսանկարներով։

Կադրերում զույգը պատկերված է սիրառատ գրկախառնված, իսկ լուսանկարներին կից դերասանի տեղադրած երեք կարմիր սրտիկները խոսում են ամեն ինչի մասին՝ առանց ավելորդ բառերի։

Վաչեն և Սրբուհին վաղուց արդեն սիրվել են հանրության կողմից որպես հայկական շոու-բիզնեսի ամենաամուր ու օրինակելի զույգերից մեկը։

Նրանց յուրաքանչյուր համատեղ հայտնվելը համացանցում դրական արձագանքների մեծ ալիք է բարձրացնում:

Oragir News-ը ևս միանում է բոլոր բարեմաղթանքներին։

Ամենից շատ դիտված