Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:06 10-02-2026

Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հայտարարությամբ են հանդես եկել։

«Ն․Ս․Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ, Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով համախմբվելով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ վերանորոգում ենք Բարձրյալին ու մեր բարեպաշտ ժողովրդին ծառայելու սրբազան մեր ուխտը և վերահաստատում հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը։

Ղևոնդյանց սուրբ նահատակների օրինակը բոլոր ժամանակներում հայ հոգևորականի համար հավատքի և հոգևոր ժառանգության հանդեպ նախանձախդրության, անմնացորդ ծառայության և հայրենյաց սիրո մշտահունչ պատգամ է։ Արդի աշխարհի փոփոխվող իրողությունների և ներազգային կյանքի դժվարությունների հանդիման կոչված ենք Ղևոնդյանց սխրանքի խորհրդով պաշտպանելու աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր ինքնությունը, դարերով նվիրագործված արժեհամակարգը և հավատավոր մեր զավակների սրտերում անսասան պահելու ազգասիրության և եկեղեցասիրության ոգին։

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ազգային ինքնության անսասան հիմքն է և հայրենի պետության կայունության ամուր հիմնասյուներից մեկը, որը պետք է պահպանել և զորացնել։

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։
Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։
Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս, մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ, անշեղորեն հետևենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը և առ Աստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանդ մեր առաքելությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը և փարված մնալ մեր Սուրբ Եկեղեցուն և հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ միմյանց զորակցությամբ հայոց տապանը առաջնորդելու դեպի ապահով և լուսավոր նավահանգիստ։

Մեր մշտամնա աղոթքն է, որ երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը, ապահով և անսասան՝ հայրենի մեր երկիրը, անխռով ու համերաշխ՝ մեր ժողովրդին և հավետ պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքն ունենաք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ հաստատուն մնաք նույն մտքի ու նույն նպատակի մեջ» (Ա Կորնթ. Ա 10)»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին