Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:27 17-11-2022

Եռամսյա հավաքի մասնակիցների հանդերձանքի շարքում կարելի է տեսնել 1942-43թ.-ի սաղավարտ, վրան էլ՝ կարմիր աստղ. Գեղամ Մանուկյան

Երկու տարի է՝ իշխանությունը խոսում է ԶՈՒ բարեփախումների մասին, 2022թ.-ի պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ պատրաստ է ՊՆ ռազմավարությունը, որոշ բաներ իր դուրը չեն գալիս և հետ է ուղարկել լրամշակման, բայց հասել ենք նոյեմբեր, գլոբալ ռազմավարությունը ներկայացված չէ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Հատիկ-հատիկ դետալներով փորձում են ներկայացնել, թե արմատական բարեփոխումներ են անում։

«Պաշտպան Հայրենյաց» նախագիծը, ըստ էության, փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որը իշխանությունը նշում է, թե չի հաջողել, բայց այդ ծրագիրը այս 4 տարին այս իշխանությունն է տապալել և առաջ է բերում նոր խնդրահարույց ծրագիր։ Օրերս առիթ ունեցա հրապարակել, որտեղ զորամասում եռամսյա հավաքի մասնակիցների հանդերձանքի շարքում կարելի է տեսնել 1942-43թ.-ի սաղավարտ, վրան էլ՝ կարմիր աստղ։ ԱԺ ամբիոնից մեծախոսությանը զուգահեռ զորամասում կրում են կարմիր աստղով սաղավարտ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ-ն զգուշացնում են, որ չխոսենք բահի ու քլունգի մասին, բայց ցանկացած մարդ, ով առնչվում է առաջնագծին, տեսում է, որ բացակայում է բահն ու քլունգը»,- ասաց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ