Ներքին 6 ամիս առաջ - 15:55 10-02-2026

Դուք բարոյական իրավունք չունեք դատել այն ժամանակները, երբ դեռ ծնված չեք եղել. Սուսաննա Մելիքյանը՝ Գալջյանին 

«Օտարված մանկապարտեզների ո՞ր տոկոսն է պատկանում հանրային դեմք հանդիսացող անհատ մարդկանց և ո՞ր տոկոսն է պատկանում սովորական քաղաքացիներին, ովքեր ժամանակին ապրելու տեղ չեն ունեցել, և ինչպես այսօր եք դուք խորհրդային տարիներին կառուցված հանրակացարանները անվճար տալիս տուն չունեցող մարդկանց, այնպես էլ գուցե այն ժաանակ են արել»,- հարցն Արմեն Գալջյանին ուղղեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը:

Արմեն Գալջյանը նշեց, որ պատճառները եղել են երեխաների նվազ հաճախելիությունն ու շենքերի վթարային աստիճանը, որոնք, սակայն, փաստաթղթերով հիմնավորված չեն:

Նրա դիտարկմամբ՝ Սուսաննա Մելիքյանը պաշտպանում է այդ գործարքներն իրականացրած մարդկանց:

«Ես բարոյական իրավունք ունեմ պաշտպանելու այն ժամանակաշրջանը, որում ապրել եմ, բայց հատկապես դուք բարոյական իրավունք չունեք դատողություններ անել այն ժամանակաշրջանի մասին, երբ դեռ ծնված չեք եղել, կամ եթե ծնված եք եղել՝ գիտակից չեք եղել»,- պատասխանեց Սուսաննա Մելիքյանը:

Սուսաննա Մելիքյանի դիտարկմամբ՝ միգուցե պետք է շնորհակալ լինել այդ «հանցագործ կոռուպցիոներներին», որոնք այն ժամանակ փայլուն պայմաններ են ստեղծել այդ շենքերում:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար