copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:32 10-02-2026

Թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ առավոտից 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում էին։ Նրանք հանդիպումներ էին պահանջում ԱԺ նախագահության, ՔՊ-ական պատգամավորների հետ։ Բանն այն է, որ դեռեւս անցած տարեվերջին դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով թույլ տալ, որ ծանոթանան 44-օրյա պատերազմի զեկույցին, որը, ինչպես հայտնի է, չի հրապարակվել, խորհրդարանում չի քննարկվել, այլ ուղարկվել է խորհրդարանի գաղտնի բաժին, քանի որ ԱԺ ղեկավարությունը կարծում է, որ զեկույցի պատրաստման ժամկետները խախտվել են։ Անհետ կորածների հարազատներին, սակայն, ԱԺ նախագահությունը չի պատասխանել, ինչի առիթով էլ երեկ նրանք գնացել էին խորհրդարան: Միայն մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնելուց հետո նրանց տեղեկացրել են, որ չեն կարող զեկույցին ծանոթանալ՝ գաղտնիության հասանելիություն չունենալու պատճառով։ Հայտնի է, որ նույնիսկ ԱԺ պատգամավորներից ոմանք, ովքեր չունեն գաղտնի տեղեկատվության հետ ծանոթանալու հատուկ թույլտվություն, չեն կարողանում ծանոթանալ զեկույցին։ Մերժում ստանալուց հետո հարազատները շարժվել են նախագահական նստավայր եւ շարունակել բողոքն այնտեղ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ