copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:19 09-02-2026

Ո՞ւմ հրամանով են այրվել Արցախի ՊԲ-ի մարտական դրոշները․ Կամո Վարդանյանը պետք է խոսի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Արցախում ստեղծված իրավիճակը հանգեցրեց ողբերգական հետևանքների․ իրականացվեց ցեղասպանական քաղաքականություն, խաղաղ բնակչությունը ենթարկվեց բռնագաղթի, իսկ Պաշտպանության բանակը դադարեցրեց իր գործունեությունը։

Եվ տարիներ անց միայն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, հայտարարեց, որ հրաման է տրվել վառել Պաշտպանության բանակի և ենթակա զորամասերի մարտական դրոշները։

Մանրանասները իմանալու համար Oragir.News-ը զրուցել է Տիգրան Աբրահամյանի հետ։

Աբրահամյանի խոսքով՝ այդ թեմայի վերաբերյալ միակ մարդը ով լավ տեղյակ է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար ՝ Կամո Վարդանյանն է, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի խորհրդական։

«Այս իրավիճակը պարտավոր է պարզաբանել Կամո Վարդանյանը և ասել՝ ինչպես, և ում հրամանով է ոչնչացվել դրոշները»,- նշեց Աբրահամյանը։

Աբրահամյահը բացատրեց դրոշների նշանակությունը.

«Մարտական դրոշները ցանկացած բանակի և ստորաբաժանման համար պարզապես կտորներ չեն, դրանք իրենց մեջ կրում են պատմություն, արժեքներ… Պաշտպանության բանակի գոյությունը ինքնին պատմական փաստ է, իսկ նրա մարտական դրոշները այդ պատմության կրող խորհրդանիշներից են։ Այդ սիմվոլների ոչնչացումը, հատկապես նման ողբերգական փուլում, ինձ համար շատ ցավալի է»։

Oragir.News-ի հարցին, թե ինչու մինչ այս խնդիրը չի բարձրաձայնվել, Աբրահամյանը պատասխանում է.

«Դժվար է ասել, թե ինչու այն մարդիկ, ովքեր տեղյակ են եղել, այդ ժամանակ չեն խոսել։ Դա արդեն նրանց խղճի հարցն է։ Դեռ պարզ չէ, հրամանը գրավոր, բանավոր, հրապարակային, թե գաղտնի է եղել»,- նշել է նա։

Մարտական դրոշների ոչնչացումը սարսափելի և անընդունելի է, իսկ ինչ-որ մեկը արդյո՞ք կկրի պատասխանատվություն, դեռ պարզ չէ։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը