Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:39 09-02-2026

Փաշինյանը դիմում է մատուցողին, որ նա գործատուին կոչ անի՝ հստակ ֆիքսել իր եկամուտը

Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կից հրապարակված տեսանյութում Փաշինյանն ասում է.

«Մի հին ծանոթ ունեմ, որին ճանաչում եմ, գիտեմ որպես մատուցող, որովհետև դեռ ընդդիմադիր ժամանակներից Երևանի կենտրոնում գտնվող սրճարանում սուրճ խմելիս անընդհատ առնչվել ենք, ծանոթացել, մտերմացել և վերջերս իմացա, որ նա առողջական որոշակի խնդիրներ է ունեցել և դրա պատճառով մեծ ֆինանսական խնդիրների մեջ է հայտնվել։

Բնականաբար իմ առաջին ռեակցիան հետևյալն էր, թե ինչու չի օգտվել առողջության ապահովագրությունից, որովհետև հետաքրքրվելով իմացա, որ խոսքը մի հիվանդության մասին է, որը առողջության ապահովագրությունը ծածկում է։ Եվ իմացա, որ ծանոթս, որը մատուցող է աշխատում, շահառու չէ, որովհետև նրա աշխատավարձը 80 000 դրամ է։

Ես երաշխավորում եմ, որ եթե նրա աշխատավարձը լիներ 80 000 դրամ, նա երբեք այդ սրճարանում չէր աշխատի։ Դա բացառված է ուղղակի։

Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ այդ սթրեսի պատճառով, ըստ էության, մարդը մի իքս պահի հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ, մինչդեռ, եթե նրա իրական աշխատավարձը ֆիքսված լիներ, նա կլիներ առողջության ապահովագրության շահառու, և այդ խնդիրների 97-98 չեմ ուզում ասեմ 100% -ը չէր ունենա։

Նախ ուզում եմ դիմել մեր բոլոր հարգելի մատուցողներին, որ իրենց գործատուներին կոչ անեն և հասնեն նրան, որ իրենց եկամուտները հստակ ֆիքսվեն, որովհետև դրանով իրենք դառնում են առողջության ապահովագրության շահառու, նաև եկամտային հարկի վերադարձի տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորություն կստանան։ Մինչդեռ այդ հնարավորությունը այսօր ընդհանրապես չունեն։

Եվ ընդհանրապես բոլոր այն դեպքերում, երբ որ միտումը այն է, որ այ հարկ չտանք, որպեսզի լավ լինի, ընդհակառակը, հարկ վճարելու արդյունքում մարդկանց բարեկեցության հնարավորությունները լավանում են և չեն նվազում։

Այսօր ես ուզում էի խոսել այս կոնկրետ դեպքի և մատուցողների մասին, որոնց 90%-ը համոզված եմ աշխատավարձի արձանագրման իմաստով այս նույն վիճակում է։ Աստված բոլորին առողջություն տա, բայց ոչ ոք չգիտի, թե երբ և որտեղ և ինչպիսի առողջական խնդիր կառաջանա։ Այդ խնդիրների կառավարմամբ պետք է զբաղվել այսօր, մանավանդ, որ կա առողջության ապահովագրության համակարգը»։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին