Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել «Ուկրաինական ազգային պանթեոնի» ստեղծման մասին օրինագիծ՝ ուկրաինական պատմության նշանավոր գործիչներին նվիրված հուշահամալիրի վերաբերյալ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով խորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթին և երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի հայտարարությանը։
Ըստ Բուդանովի, նախաձեռնությունն ուղղված է պատմական արդարության վերականգնմանը, ազգային միասնության ամրապնդմանը և ապագա սերունդների համար պետական հիշողության համակարգի ձևավորմանը։ Նա ընդգծել է, որ օրինագիծը կարևոր նշանակություն ունի ուկրաինական հասարակության համախմբման համար և արտացոլում է երկրի «պետական հասունությունը»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը նշել է, որ հիշողությունը պետք է պահպանվի ինչպես անցյալի գործիչների, այնպես էլ երկրի ժամանակակից պաշտպանների մասին։ Նա հայտարարել է, որ ուկրաինացիները պետք է ինքնուրույն որոշեն իրենց հերոսներին և պատմական ուղենիշները՝ առանց արտաքին ազդեցության։
Ուկրաինայի նախագահի գրասենյակում ակնկալում են, որ խորհրդարանը արագորեն կքննարկի և կընդունի օրինագիծը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2026 թվականի ապրիլին Զելենսկին հայտարարել էր ազգային հիշողության հուշակոթողի՝ նշանավոր ուկրաինացիների Պանթեոնի ստեղծման մասին։ Այդ ուղղությամբ առաջին քայլը դարձավ Անդրեյ Մելնիկի և նրա կնոջ՝ Սոֆիայի վերահուղարկավորումը, որոնց աճյունները վերադարձվել էին Լյուքսեմբուրգից։