Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 22:30 07-02-2026

Շիրակում և Սյունիքում փակվելու են գյուղական 5 դպրոցներից 2-ը

ԿԳՄՍ նախարարության մշակած դպրոցների օպտիմալացման ծրագրով` Շիրակում և Սյունիքում փակվելու են գյուղական 5 դպրոցներից 2-ը։ Սյունիքի և Շիրակի մարզերում ամենամեծ թվով դպրոցները կփակվեն` 48 դպրոց Սյունիքում և 48 Շիրակում։

Հիշեցնենք, որ 2026 թ.-ից «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով նախատեսվում է փակել 232 հանրակրթական դպրոց՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Շիրակի մարզում փակվող դպրոցներից միայն մեկը` Գյումրու թիվ 43 դպրոցն է, որը գտնվում է քաղաքային բնակավայրում, իսկ մնացած 47-ը գտնվում են սահմանամերձ և լեռնային գյուղերում և տվյալ բնակավայրի միակ դպրոցն է։ Մարզի տարածաշրջաններից թերևս ամենախոցելին հյուսիսային՝ Ամասիա և Աշոցք համայնքներն են։Ամասիայում նախատեսվում է լուծարել 14 դպրոց՝ 279 աշակերտով։

Փակման ենթակա դպրոցների բնակավայերից 4-ը համարվում են սահմանամերձ (Գտաշեն, Զարիշատ, Զորակերտ, Մեղրաշատ), իսկ 8 ական բնակավայր՝ լեռնային ու բարձր լեռնային։

Շիրակի մարզում դպրոցների փակման գործընթացի հաջորդ թիրախներն են Աշոցք և Ախուրյան համայքները, որտեղ նախատեսվում է լուծարել 11 դպրոց։

Աշոցքում գործում են ընդամենը 19 դպրոց, որտեղ սովորում են ընդհանուր առմամբ 1145 աշակերտ։ Ախուրյանում փակման ենթակա 11 դպրոցներում ընդհանուր առմամբ սովորում են 440 աշակերտ։ Փակվող դպրոցների քանակը համայնքի ընդհանուր դպրոցների 30 տոկոսն է կազմում։ Լուծարման ենթակա դպրոցների բնակավայրերից Բայանդուրն ունի սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ, ևս 8-ը՝ ունեն լեռնային բնակավայրի կարգավիճակ։

Մարզի մյուս համայնքներից Անիում նախատեսվում է փակել 7 դպրոց՝ 429 աշակերտ, 7 դպրոցների
բնակավայրերից 4-ը՝ Աղին, Անիպեմզա, Լուսաղբյուր և Հայկաձոր, ունեն սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ։

Իսկ Արթիկ համայքնում նախատեսվում է լուծարել 4 դպրոց, որտեղ սովորում են 163 աշակերտ։

Սյունիքի մարզի փակման ենթակա դպրոցներից միայն 2-ն են, որ հանդիսանում են քաղաքային բնակավայրի դպրոցներ՝ Քաջարանի թիվ 5 հիմնական և թիվ 6 միջնակարգ դպրոցները։

Լուծարվող մյուս 46-ը հանդիսանում են գյուղական բնակավայրերի միակ դպրոցներ։

Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերի դպրոցների ավելի քան յուրաքանչյուր երկրորդը լուծարվում է։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ