copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:17 05-02-2026

ՔՊ գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ վարչության քասթինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը կտրվել է: Օրերս եւս 10 թեկնածու է ինքնաբացարկ ներկայացրել, չի բացառվում, որ մինչեւ ընտրություն էլի լինեն: Մեր աղբյուրներն ասում են, որ այնքան անհեռանկար ընտրություն է լինելու, որ շատերը չեն ուզում «ընտրագրավը» կորցնել:

Հիշեցնենք, որ գրանցումից հետո` ընտրությունից առաջ, թեկնածուները 500 հազարական դրամ են մուծվել կուսակցական գանձարան, անկուսակցականները՝ 1.5 միլիոն։ Բայց քանի որ գրանցված թեկնածուներին հնարավորություն չի տրվում ներքին քարոզարշավ անել` հանդիպել ընտրիչների հետ, համոզել, որ իրենց ձայն տան, կարող են այդ գումարը կորցնել եւ պատգամավոր էլ չդառնալ: Իսկ 1000 ընտրիչները, որոնք ՔՊ տարածքայինների անդամներն են, ընտրության օրը՝ ներկայացված ցուցակից ընտրելու են ծանոթ-մտերիմ սկզբունքով, ուստի շատերը հայտնվելու են ցուցակի հետնամասում։ Դժգոհ են հատկապես ՔՊ պատգամավորները:

Ասում են` սրսկված շուրթերով ինչ-որ աղջիկների ընտրիչներն ավելի շատ ձայն կտան, քան մեզ` գործող պատգամավորներիս։ Թեկնածուները կարող են միայն ֆեյսբուքյան գրառումներով պատվիրակների քվեն խնդրել, իսկ ով փորձի ծածուկ հանդիպել ընտրիչներին, զգուշացրել են, որ կհեռացվեն ՔՊ-ից: Ի դեպ, արգելել են նաեւ մյուս թեկնածուների դեմ հակաքարոզչություն անելը` քվե չտալու խնդրանքով ընտրիչներին դիմելը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից