Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 04-02-2026

Նիկոլը թող մեր մասին մտածի, ոչ թե Ալիևի հրամանները կատարի. հարցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին Իդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։

«Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին՝ Իդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։ Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր երկրներին և ժողովուրդներին»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Քաղաքացիների վերաբերմունքը հասկանալու համար Փաշինյանի այս քայլի վերաբերյալ՝ Oragir.News-ը շրջել է Երևանի մի շարք փողոցներում։

Հարցված քաղաքացիների մեծամասնությունը բացասական վերաբերմունք հայտնեց այդ շնորհավորական ուղերձի նկատմամբ, սակայն կային նաև քաղաքացիներ, որոնք այն համարեցին բնական և ընդունելի քայլ։

«Խելոք մարդը տենց բան չի անի, իրա թշնամուն չի շնորհավորի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Այդպես էլ պետք է լիներ, ինձնից լավ գիտեք»։

Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ նա պետք է զբաղվի Հայաստանի խնդիրներով: «Թող մեր ու մեր եկեղեցու մասին մտածի, ոչ թե Ալիևի հրամանները կատարի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը