copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:31 04-02-2026

Դերասան Գոռ Համբարձումյանը ՔՊ թեկնածուների ցանկում է

Դերասան Գոռ Համբարձումյանը տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իր թեկնածությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։

«Սիրելի՛ կուսակցականներ և գաղափարակից ընկերներ, տեղեկացնում եմ, որ ՔՊ վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը 2026թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։

Շնորհակալություն եմ հայտնում վարչության նախագահին և անդամներին՝ վստահության համար։

Ակնկալում եմ նաև կուսակցության պատվիրակների աջակցությունը և պատրաստ եմ ներդնել ուժերս՝ ի նպաստ մեր պետության ու հասարակության զարգացման»,- գրել է նա։