Ներքին 7 ամիս առաջ - 12:00 04-02-2026

Եթե հրանոթներն էլ լռեն, երկարաժամկետ խաղաղություն չի լինելու․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս։

Նա ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Հայաստանը պարտավորվի, որ իր նոր Սահմանադրության տեքստում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ չեն լինի։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով այդ հայտարարությունը, նշեց, որ Ադրբեջանի կողմից այսօր բազմաթիվ տեսակետներ են հնչում իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ, այդ թվում սահմանի հնարավոր բացման կամ հարաբերությունների ընդհանուր կարգավորման վերաբերյալ։

«Այս պայմաններում, երբ խոսվում է այս կամ այն կողմից հնչող հնարավոր կարգավորման մասին, պետք է արձանագրել, որ այն ո՛չ հավասարակշռություն է ապահովում, ո՛չ էլ կարող է երկարաժամկետ խաղաղություն կամ կայունություն բերել մեր տարածաշրջանին»,- նշում է քաղաքական գործիչը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ երբ Ադրբեջանը խոսում է հարցի վերջնական կարգավորման մասին, մեր քաղաքացիների մոտ առաջին միտքն այն չէ, թե դա կարող է լավ բան լինել Հայաստանի համար կամ խաղաղություն բերել։ Մարդիկ հերթական անգամ սկսում են մտածել՝ այս փուլում Փաշինյանն ի՞նչ նոր զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում: Պայմանագիրը ստորագրելու՝ Բաքվի նախապայման է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որի նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ ասված է Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի