copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:46 04-02-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը՝ անչափահասներ, հոսպիտալացվել են

Փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ներքին Շենգավիթ տներից մեկից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը լոգարանի լոգախցիկի ապակին կոտրվելու և վնասելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են 2-ամյա Գ․Գ․-ն՝ «ձախ ուսահոդի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ, 3-ամյա Ա․ Գ․-ն՝ «աջ ոտնաթաթի կտրած վերք» ախտորոշմամբ և 32-ամյա Քրիստինե Բ․-ն՝ «աջ ոտնաթաթի ու աջ ձեռքի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորները մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում իրենց տան լոգարանում լոգանք ընդունելու ժամանակ լոգախցիկի դռան ապակին կոտրվելու և վերջիններիս վրա ընկնելու հետևանքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի