copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:12 11-01-2024

​​​​​​​Ավինյանի հարցը դեռ փակված չէ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում, ինչի մասին մենք նախորդիվ գրել ենք։ Դատարան ներկայացրած դիմումով ընդդիմադիրները պահանջում են երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին համապատասխան, հակառակ պարագայում Ավինյանի ընդունած որոշումները առոչինչ են։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, մասնավորապես, վարչական դատարան էր դիմել, սակայն դատարանը հայցը վարույթ չէր ընդունել: Այդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան։ Օրերս Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Վարչական դատարանը պետք է վարույթ ընդունի ներկայացված հայցը։ Եթե դատարանն արդարացի որոշում կայացնի, ապա Տիգրան Ավինյանի՝ մինչեւ այս պահը ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ կարմիր գծերով ավտոկայանատեղիների թանկացումների որոշումը, կչեղարկվեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ