Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 07:40 03-02-2026

Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ.Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը հաղորդում է.

«Նախորդ տարեվերջին հայտարարվեց ռուսաստանաբնակ գործարար և բարերարներ Արթուր Ջանիբեկյանի ու Արթուր Սողոմոնյանի օժանդակությամբ լեգենդար «Արարատ 73»-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանման մասին, որն արդեն մեծ հաջողությամբ ցուցադրվում է հետխորհրդային տարածքում։ Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, իսկ սցենարի համահեղինակն ու գլխավոր պրոդյուսերը՝ Վալերի Սահարյանը։ Առաջին հայացքից միայն գովեստի ու խրախուսանքի արժանի այս քայլը, չգիտես ինչու, հայաստանյան որոշ շրջանակների մոտ քննադատության հանդիպեց՝ իբրև թե ռուսական փափուկ ուժ է, քանզի ֆիլմում կա հայ-ուկրաինական ֆուտբոլային հակադրության մաս։

Ինչպես մեզ հետ զրույցներում փաստեցին ավագ սերնդի ֆուտբոլասերներ, իրականում «Արարատի» ոսկե շրջանում Հայաստանում մարդիկ խոսել են ուկրաինական թիմերի՝ Կիևի «Դինամոյի» օգտին աշխատելու (օրինակ՝ պետք եկած ժամանակ պարտվել ու միավոր տալ «Դինամոյին») մասին, ու այն ժամանակ դա ընկալվել է որպես ցավալի եղելություն, ու ֆիլմում կարող է արտացոլված լինել, քանզի այն ժամանակ կար նման տեսակետ, համոզմունք, և ոչ միայն ուկրաինական թիմերի մասին։

Ռուսալեզու տարբերակում ֆիլմը կոչվում է «Ոսկե դուբլ», իսկ Հայաստանում պրեմիերան տեղի կունենա փետրվարի 5-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։

Հ.Գ. Աշխարհի շատ պետություններ իրենք են պատվիրում պատմական հաջողությունների մասին ֆիլմեր, ինչը թե քարոզչական հզոր գործիք է, թե սեփական հասարակությանը ոգևորելու միջոց։ Ցավալի է, որ նման նախաձեռնություններով մեր պետությունը հանդես չի գալիս, դեռ սա քիչ է՝ հանդիպում ենք նաև մերձիշխանական շրջանակների կողմից քննադատության։ Տարիներ առաջ հայտարարվեց, օրինակ, որ նկարահանվում է «Բյուզանդիային արևելք» ֆիլմը, որը պետք է ներկայացներ Վարդանանց պատերազմները, սակայն այդպես էլ ֆիլմն էկրան չբարձրացավ։ Այնպես որ, պետք է գոնե չխանգարել, այլ օգնել հայազգի գործարարներին ու խրախուսել մեր փառահեղ անցյալը հիշեցնող ֆիլմերի նկարահանումներն ու տարածումը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը