copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 15:41 02-02-2026

Ճապոնիան օվկիանոսի խորքում հայտնաբերել է հազվագյուտ մետաղների հանքեր

Ճապոնական հետազոտական ​​առաքելությունն օվկիանոսում 6000 մետր խորությամբ հայտնաբերել է հազվագյուտ մետաղների նստվածքներ: Տոկիոյի կառավարությունն այդ մասին հայտարարել է երկուշաբթի՝ փետրվարի 2-ին:

Գիտնականների գնահատականի համաձայն՝ Մինամիտորի տարածքում և շրջակա ջրերում կարող են լինել ավելի քան 16 միլիոն տոննա հազվագյուտ մետաղներ: Եթե դա հաստատվի, հանքավայրը կդառնա աշխարհի ամենամեծերից մեկը: Դա կարող է նաև օգնել նվազեցնելու կախվածությունը Չինաստանից հազվագյուտ մետաղների մատակարարումներից, ինչին ձգտում է վարչապետ Սանաե Տակաիչիի կառավարությունը:

Նոյեմբերին Ճապոնիայի առաջին կին վարչապետ Տակաիչին հայտարարել էր, որ Չինաստանի հարձակումը Թայվանի վրա կարող է համարվել «գոյատևման սպառնալիք» իր երկրի համար: Ճապոնական օրենքը թույլ է տալիս օգտագործել բանակը, եթե օտար երկրի վրա հարձակումը հստակ սպառնալիք է ներկայացնում Տոկիոյի համար: Պեկինը սպառնացել է պատասխան միջոցներով, եթե Ճապոնիայի վարչապետը չհրաժարվի իր հայտարարությունից։

Հունվարի 6-ին Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել էր Ճապոնիա կրկնակի նշանակության ապրանքների արտահանման արգելքի մասին։ Այդ ցանկում ներառված են որոշ հազվագյուտ մետաղներ։

Հազվագյուտ մետաղները 17 քիմիական տարրեր են՝ եզակի հատկություններով։ Դրանք անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիական սարքերի արտադրության համար, մասնավորապես՝ էլեկտրոնիկայի և գործիքաշինության ոլորտում։ Հազվագյուտ մետաղների պաշարներով առաջատարը Չինաստանն է (44 միլիոն տոննա), որին հաջորդում են Վիետնամը (22 միլիոն տոննա), Բրազիլիան (21 միլիոն տոննա), Ռուսաստանը (10 միլիոն տոննա) և Գրենլանդիան (2 միլիոն տոննա):

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան