Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:26 30-01-2026

Առաջիկա ընտրությունները հետևյալի մասին են՝ Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան». Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «Այլընտրանքային նախագծեր» խմբի քննարկումից՝ կից գրելով. «Առաջիկա ընտրությունները հետևյալի մասին են՝ Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան», բարեկեցիկ կյանք ՀՀ քաղաքացիների՞, թե՞ ՔՊ-ականների համար»:

«Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի օրվա իշխանությունը դարձել է չակերտավոր խաղաղության, վախի և ժամանակավոր և մեկ մարդու քմահաճույքից կախված հրադադարի վաճառական: Նրանք փորձում են վախի և չակերտավոր այդ խաղաղության միջոցով վերարտադրվել, որից հետո շարունակելու են բավարարել թուրք-ադրբեջանական նախապայմանները, քանի որ դա է իրենց աթոռին մնալու կամ կաշին փրկելու հնարավորությունը»,- նշել է նա:

Թևանյանը վստահ է՝ իշխանությունը վախենում է Սաակաշվիլու ճակատագրին արժանանալուց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին