copy image url
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:08 30-01-2026

Ծխախոտի և ալկոհոլի վաճառքի դեպքում փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ նշանների մասին տեղեկությունը

Պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է.

«Հարգելի հարկ վճարող, 2026 թվականի հունվարի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների վաճառքի դեպքում հաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է ներառել նաև այդ ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը»։

Իսկ ի՞նչ եղանակով է այն ներառվում հաշվարկային փաստաթղթերում։

ՊԵԿ-ի տարածած տեսանյութում շաբաթվա հարցին պատասխանում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի մասնագետը։