copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:12 30-01-2026

Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլեր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը:

Միրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրեր, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլեր:

Նրանք անդրադարձել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են նաև մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթաժողովի, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցեր:

Ամենից շատ դիտված