copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 21:44 30-01-2026

Թուրքիան գլխավոր միջնորդ է ԱՄՆ-Իրան լարվածությունում. The Guardian

Բրիտանական «The Guardian» թերթը գրում է, որ ԱՄՆ-Իրան լարվածությունում Թուրքիան ստանձնել է ծայրահեղ կարևոր դիվանագիտական պատասխանատվություն՝ զբաղեցնելու «գլխավոր միջնորդի» դերը: Պատրիք Վինթուրի հոդվածում ուսումնասիրվում է Թուրքիայի «մաքոքային դիվանգիտությունը»՝ որը միտված է կանխելու հնարավոր ռազմական բախումը, ինչը կարող է անկայունացնել տարածաշրջանը:

«Մաքոքային դիվանագիտություն» եզրույթն օգտագործվում է նկարագրելու 3-րդ կողմի գործողությունները, որը միջնորդ է հանդիսանում հակամարտող կողմերի միջև առանց վերջիններիս անմիջական կապի։

Վինթուրի հոդվածում անդրադարձ է արվում Իրանի արտգործնախարար Աբաս Արախչիի՝ Անկարայում սպասվող հանդիպումներին՝ դրանք դիտարկելով որպես ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը չեզոքացնելու վերջին շրջադարձային կետ: Դրանում ընդգծվում է նաև, որ Թուրքիայի դիվանագիտությունն այժմ փորձում է համոզել Թեհրանին զիջումների գնալ միջուկային ծրագրի հարցում, որոնք կարող են առանցքային դեր ունենալ «ավերիչ բախումը» կանխելու հարցում:

Ըստ «The Guardian»-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անձամբ միջամտում է այս հարցին և նույնիսկ առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքյանի միջև տեսակոնֆերանս կազմակերպել: Այս նախաձեռնությունը թերթը որակել է որպես «ամենաբարձր մակարդակով իրականացվող դիվանագիտական քայլ, որը միտված է նվազեցնելու տարածաշրջանի լարվածությունը»:

Աղբյուր՝ Ermenihaber