Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:04 30-01-2026

Ապարանում թույլ ձյուն է տեղում. Աբովյանում, Թալինում, Արարատում մառախուղ է

Հունվարի 30-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Աբովյանի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։