copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:05 29-01-2026

Ալեն Սիմոնյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Սիմոնյանը Կոպիրկինին ընդունել է այսօր։

Զրուցակիցների քննարկել են նաև երկկողմ կապերին, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաներ:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Ռուսաստան նախատեսված է փետրվարի 5-6-ը։