copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 23:35 28-01-2026

ԱՄՆ-ն այս փուլում Վենեսուելայում նոր ռազմական գործողություն չի ծրագրում․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի հանձնաժողովում հայտարարել է, որ վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Վենեսուելայի իշխանությունների հետ հանրապետությունում թմրակարտելների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ:

Նա նշել է, որ Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա տիկնոջ առևանգման գործողությունը կարող էր ձախողվել, քանի որ դրա հաջողությունը կախված էր սահմանափակ ժամանակահատվածում բազմաթիվ գործոնների միաժամանակյա համընկնումից:

«Մենք ուզում էինք թուլացնել իրանական, ռուսական կամ չինական ազդեցությունը այդ երկրում: Այդ ամենը հնարավոր չէր լինի, քանի դեռ Մադուրոն իշխանության ղեկին էր»,- ասել է Ռուբիոն:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն այս փուլում Վենեսուելայում նոր ռազմական գործողություն չի ծրագրում։

Վաշինգտոնը Վենեսուելայում ռազմական ներկայություն չի ցանկանում, դա կսահմանափակվի ամերիկյան ծովային հետևակայինների կողմից դեսպանատան պահպանությամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը