copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 21:33 28-01-2026

Պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է՝ զենքով, խելքով, մտքով. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Բանակի հետ կապված օրվա շնորհավորանքներն ու խոսքերը բազմաթիվ էին։ Օրը ուժի և զորության խորհուրդ ունի։ Կարող է տարօրինակ թվալ, բայց անգամ մեզ ու մեր բանակի հետ պատահած բարդ փորձություններից հետո բանակը մնում է հայ հանրության համար ամենավստահելի կառույցը։ Իրականում հայ հանրությունը, որը երբեք չի ուզել պատերազմ, չի ուզել կռիվ ու ցավ, երբեմն հայտնվել է այնպիսի իրավիճակներում, որտեղ կռիվը եղել է պարտադրված, դաժան, որտեղ ամենաանհավանական իրավիճակում կերտել է հաղթանակ։

90-ականների ժամանակաշրջանը որքան շատ ես ուսումնասիրում, այնքան ավելի ես ապշում, թե ոնց կերտվեց այդ հաղթանակը։ Ափսոս՝ այդ հաղթանակը դարձավ «սովորական», ափսոս՝ չգիտակցվեց, թե ինչպես էինք մենք զենք վերցրել ու կռվել՝ հանուն ապրելու, հանուն արժանապատվության, հանուն ազգային ինքնության։ Կռիվը, պատերազմը, հաղթանակը չեն կարող լինել սովորական, դրա մեջ այնքան ապրում կա, կյանք… Չի կարելի նաև սովորական ու օրինաչափ դարձնել պարտությունը։ Դրա մեջ կան կորուստ, անձնազոհություն, հերոսական բազմաթիվ դեպքեր, բայց նաև՝ սխալ քաղաքական որոշումներ, նաև դաժան դաս, որը պարտադրում է հետևություններ անել։ Այդ հետևությունը երբեք չի կարող լինել քեզ պարտադրված կռվի, քո պայքարի ու անձնազոհության արժեզրկումը։

Պարադոքսալ է, բայց պատմությամբ ապացուցված աքսիոմատիկ ճշմարտություն է նաև այն, որ պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է՝ զենքով, խելքով, մտքով։

Մեր հակառակորդը մեզ հետ շատ ուղիղ է խոսում, պարզ ասում նպատակների մասին, մեր խելքից է կախված՝ կհասկանանք դրանք, կկանխենք, թե էլի կնստենք թախտին ու մի քանի տարի անց հայացքներս կհառենք բանակի վրա, բանակի, որի հիմնադիրների և որի համար կյանք ու առողջություն դրած անձանց անձնազոհությունը այսօր փորձում են արժեզրկել։
Արժեզրկումը ամենավատ բանն է, որ կարելի է անել բանակի հետ։
Մեր բանակը եղել ու մնում է մեր կարևոր հենման կետը, բայց մենք այսօր մեր սպառնալիքները չեզոքացնելու հարցում լուրջ անելիքներ ունենք։

Փառք ու պատիվ հայոց բանակին, այս բանակի հիմնադիրներին ու դրա զարգացմանը նպաստած մարդկանց, ձեր կռիվը երբեք չի կարող արժեզրկվել, ձեզ մենք պարտական ենք մեր լինելով․․․🇦🇲

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը