Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:35 27-01-2026

Հունվարի 27-ը չեմ ընդունում․ Եռաբլուր Բանակի օրն եմ այցելելու․ Աստղիկ Գալեյան

44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը, Աստղ Գալեյանը, Oragir.News-ի հետ զրույցում իր տեսակետն արտահայտեց իշխանությունների կողմից Հունվարի 27-ն որպես հիշատակի օր սահմանելու վերաբերյալ։

«Ես չեմ տեսնում, որ այս օրը որևէ կապ ունենա հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձությունների հետ»,– ասաց նա։ «Չնայած երկար փնտրտուքներին, ես չեմ գտնում որևէ պաշտպանական գործողություն կամ հաղթանակ, որը կապված լինի հենց այս օրվա հետ։ Միակ հիշատակը, որը միջազգային համատեքստում նշվում է, Հոլոքոստի զոհերի օրն է»։

Աստղ Գալեյանը համոզմունք հայտնեց, որ հիշատակի օրվա ընտրությունը ցույց է տալիս այն քաղաքական տրամաբանությունը, որը չի արտացոլում հայ ժողովրդի պատմությունն ու արժեքները, և հավելեց, որ դա կապված է ներկա իշխանությունների օտարասիրության մոլուցքի հետ: «Տեսնում ենք, որ որոշ օրերի ընտրությունը տեղի է ունենում մի ձևով, որը չի արտացոլում իրական պատմական նշանակությունը»,- ասաց նա։

Գալեյանը, խոսելով օրվա ընթացքում ստեղծված մթնոլորտի մասին, նշեց. «Առավոտից տարածքը վերահսկվում էր ուժային կառույցների կողմից, նույնիսկ լրագրողների աշխատանքն էր սահմանափակված։ Սա ստեղծեց զգուշավորության և լարվածության մթնոլորտ, որը տպավորություն է թողնում մարդկանց վրա»։

Աստղ Գալեյանը նկատեց նաև, որ յուրաքանչյուր զոհված զինվորի հիշատակը անձնական է, և եթե որոշվի սահմանել ընդհանուր հիշատակի օր, այն պետք է համընկնի իրական պատմական փաստերի և ժողովրդի ցավի հետ։

«Իմ համար նման օրերի ընդունումը պետք է լիներ ավելի կանխատեսելի և պատմական իրադարձություններին համապատասխան»,– ամփոփեց նա՝ ընդգծելով անհատական հիշատակի կարևորությունը և զգուշավորությունը հանրային մակարդակում։

Նա նաև կարծիք հայտնեց, որ ավելի տեղին կլիներ որպես հիշատակի օր նշել Սեպտեմբերի 27-ը, քանի որ այն կապ ունի հայ ժողովրդի համար ծանր և հիշարժան իրադարձության հետ, ըստ նրա՝ հենց այդ օրը սկսվեց հայ ժողովրդի ոչնչացման գործընթացների սկիզբը։

Գալեյանը նաև տեղեկացրեց, որ վաղը Հայոց բանակի օրվա առթիվ կայցելի, հարգանքի տուրք կմատուցի բոլոր նրանց հիշատակին, ովքեր պաշտպանել են երկիրը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել